04.05.2015|
16:40
2015թ. մայիսի 4-8-ը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կանցկացվի «Քիմիա» առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադան, որին մասնակցում են 15 երկրի` թվով 92 աշակերտ և թիմերի 20 ղեկավար (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լիտվա, Ղրղզստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Սաուդյան Արաբիա):